Պատասխանատուները Սասունիկում դիտարկեցին ջրամատակարարման ցանցի վերակառուցման աշխատանքները
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի, փոխնախարար Վարդան Կոստանյանի, Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սեդրակյանի, «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանն Աշտարակ համայնքի Սասունիկ բնակավայրում դիտարկել են ընկերության կողմից ջրամատակարարման քայքայված ցանցի վերակառուցման և ջրաքանակի տնտեսման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Սասունիկում նախատեսված է վերակառուցել մոտ 7.9 կմ երկարությամբ հիմնական ջրագիծ, կառուցել թվով 500 անհատական բնակելի տների ջրաչափական նոր հանգույցներ և մոտ 3.5 կմ երկարությամբ մուտքագիծ:
Նախարարը հանձնարարել է աշխատանքներն իրականացնել սահմանված գրաֆիկով, բարձր որակով, ինչպես նաև հետևողական լինել ջրագծերի անցկացման պատճառով քանդված ճանապարհահատվածներն արագ ասֆալտապատելու հարցում։