Դրամավարկային քաղաքականության թափանցիկության զեկույց. ԿԲ
ՀՀ ԿԲ-ն ներկայացրել է 2025 թ. օգոստոսի 5-ին հրապարակված Դրամավարկային քաղաքականության թափանցիկության հերթական զեկույցը, որում ներառված են Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերջին որոշման տնտեսական հիմնավորումները՝ հիմնված արտաքին և ներքին զարգացումների, գնաճային միջավայրի և հնարավոր ռիսկերի և առկա անորոշությունների գնահատման վրա։
Զեկույցում անդրադառնում է ․
- Ի՞նչ որոշում է կայացրել ԿԲ-ն այս փուլում և ինչու՞:
- Որո՞նք են համաշխարհային և ներքին տնտեսական պայմանների շուրջ հիմնական անորոշությունները։
- Ո՞ր սցենարների և ռիսկերի շուրջ են եղել ԿԲ Խորհրդի քննարկումները:
- Որո՞նք են այն հիմնական ռիսկերն ու անորոշությունները, որոնց մասին պատկերացումները եղել են ԿԲ խորհրդի յուրաքանչյուր անդամի որոշման հիմքում:
Գլխավոր դրամատունը վստահեցնում է, որ գների կայունության ապահովման իր նպատակի շրջանակներում, Կենտրոնական բանկը հավատարիմ է իր քաղաքականության որոշումների թափանցիկության ամենաբարձր աստիճանը պահպանելու հանձնառությանը։
Ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝