Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Գազամատակարարման պլանային ընդհատումներ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով կդադարեցվի  հետևյալ հասցեների  գազամատակարարումը՝

օգոստոսի 6-ին ժամը 09։00-ից մինչև օգոստոսի 7-ը ժամը 21։00,  («Վանաձոր-Ալավերդի» DN700 մայրուղային գազատարի կապիտալ նորոգում)   Լոռու մարզի Թումանյան քաղաք, Այգեհատ (Դանուշավան), Օձուն, Ամոջ, Կարմիր Աղեկ, Լորուտ, Մարց, Արևածագ, Արդվի, Հագվի, Դսեղ, Մղարթ, Ծաթեր, Քարինջ, Չկալով, Դեբեդ, Ձորագետավան բնակավայրեր, «Թուֆենկյան Հոսփիթալիթի» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիր, ՔՈԱՖ ԱՄԱՐԹ կենտրոն, «Սարգիս», «Ձաղիձոր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ներ, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպություններ։

օգոստոսի 6-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00՝  Շիրակի մարզի Անի համայնքի Ձիթհանքով բնակավայր, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպություններ։
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։