Ուշադրություն․օգոստոսի 6-ից գիշերային ժամերին Դիլիջանի թունելով երթևեկությունը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ուշադրություն․օգոստոսի 6-ից գիշերային ժամերին  Դիլիջանի թունելով երթևեկությունը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնոմ է՝
Օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) Դիլիջանի թունելով երթևեկությունը փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։
Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը գիշերային ժամերին փակ է լինելու։
Ցերեկային ժամերին երթևեկությունը թունելով բաց է։
Գիշերային ժամերին Դիլիջանի թունելով երթևեկության վերականգնման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։