Լարված իրավիճակ՝ Արարատի մարզում. Նոյակերտցիներն ասում են՝ տևական ժամանակ է՝ խմելու ջրի խնդիր ունեն

Լարված իրավիճակ՝ Արարատի մարզում. Նոյակերտցիներն ասում են՝ տևական ժամանակ է՝ խմելու ջրի խնդիր ունեն

Այսօր՝ հուլիսի 31-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում. Նոյակերտ բնակավայրում գյուղացիները հավաքվել են և սպառնում են դիմել կտրուկ միջոցների, այդ թվում՝ Նոյակերտ վարչական շրջանի ղեկավարի և Արարատ խոշորացված համայնքի ղեկավարի նկատմամբ, հաղորդում է Shamshyan.com–ը։

«Ոչ թե բռնություն, այլ բողքի ակցաիներ են իրականցնելու այդ 2 պաշտոնյաների դեմ, ովքեր տևական ժամանակ է՝ չեն փորձում «Վելոիա ջրին» պարտավորեցնել, որպեսզի վերջապես լուծվի գյուղի բնակչության 80 տոկոսի խմելու ջրի խնդիրը», - գրում է լրատվամիջոցը:

Կայքի հետ զրույցում գյուղացիներն ասել են. «10-15 օր է՝ գյուղի 80 տոկոսը ունի խմելու ջրի խնդիր: Էնպիսի տուն չկա, որը պրոբլեմի առաջ հայտնված չլինի, ու մեղավորը առաջին հերթին «Վելոիա ջուրն» է, որն արհամարհած ունի մեր բազմաթիվ հեռախոսազանգերը և տևական ժամանակ է՝ չստացված ջրի դիմաց մեզնից գումար է գանձում, կանոնավոր վճարումները կատարում ենք, բայց ոչ մի դրական տեղաշարժ, էս գյուղում մենակ վարչական շրջանի ղեկավարը ջուր ունի, դրա համար էլ նրան չի հետաքրքրում խեղճ գյուղացու վիճակը»