Սյունիքում այս պահին ընթացիկ 18 դպրոցաշինական ծրագիր կա
Սյունիքում այս պահին ընթացիկ 18 դպրոցաշինական ծրագիր կա: Սրանք միայն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվողներն են: Ընդհանուր հատկացումը պետբյուջեից գերազանցում է 28 միլիարդ դրամը:
Ժամանակակից պայմաններում սովորելու հնարավորություն կունենա մարզի ավելի քան 5500 դպրոցական: Դպրոցների նորոգման ծրագրեր էլ կան մարզում: Այս բնույթի աշխատանքների համար էլ Կառավարությունը հատկացրել է մոտ 2.5 միլիարդ դրամ:
Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Մանրամասն՝ տեսանյութում