Tesla-ն և Samsung-ը ստորագրել են $16.5 միլիարդ արժողությամբ չիպերի պայմանագիր

Tesla-ն և Samsung-ը ստորագրել են $16.5 միլիարդ արժողությամբ չիպերի պայմանագիր

Իլոն Մասկը հայտարարել է, որ Tesla-ն 16.5 միլիարդ դոլար արժողությամբ չիպերի մատակարարման պայմանագիր է ստորագրել Samsung Electronics-ի հետ, որի նպատակն է արտադրել հաջորդ սերնդի AI6 չիպեր Samsung-ի նոր գործարանում՝ Տեխասի Թեյլոր քաղաքում։

Մասկը նշել է, որ Tesla-ն օգնելու է արտադրական գործընթացների օպտիմալացման հարցում և ակնարկել է, որ իրական եկամուտը կարող է մի քանի անգամ գերազանցել հայտարարված գումարաչափը։

Պայմանագիրը մեծ նշանակություն ունի Samsung-ի՝ վնասներով աշխատող չիպերի արտադրության բիզնեսի համար, որն արդեն երկար ժամանակ է, ինչ մեծ դժվարությամբ է գրավում խոշոր հաճախորդների։ Այժմ Samsung-ն արտադրում է Tesla-ի AI4 չիպերը, իսկ AI5 չիպերն արտադրում է TSMC ընկերությունը։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ AI6 չիպերի արտադրությունը կսկսվի 2027-ին կամ 2028-ին, թեև Tesla-ն հաճախ է հետաձգում իր ծրագրերը։

Samsung-ին պատկանում է չիպերի արտադրության համաշխարհային շուկայի ընդամենը 8%-ը, իսկ TSMC-ին՝ 67%-ը։ Այս պատճառով Samsung-ը ԱԲ չիպերի արտադրության ոլորտում մրցունակ մնալու խնդիր ունի։ Այս գործարքը կարող է օգնել փոխհատուցել Samsung-ի՝ չիպերի արտադրության սեգմենտում ունեցած վերջին ֆինանսական կորուստները, որոնք տարվա առաջին կեսին կազմել են ավելի քան 3.6 միլիարդ դոլար։