5 աշխարհամասերի համալսարանների մի խումբ ուսանողներ ծանոթացել են հայկական գինեգործության պատմությանը

5 աշխարհամասերի համալսարանների մի խումբ ուսանողներ ծանոթացել են հայկական գինեգործության պատմությանը
Շվեյացարիայի «Շանժեն» խաղողագործության և գինեգործության բարձրագույն դպրոցի ամառային ծրագրի շրջանակներում (HES-SO) Հայաստան էին ժամանել 5 աշխարհամասերի անվանի համալսարանների մի խումբ ուսանողներ: Այս մասին հայտում են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամից։
Հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի և թիմի անդամների ուղեկցությամբ ուսանողները շրջել են հայկական գինեգործական շրջաններում, այցելել գինեգործարաններ, ինչպես նաև նրանց է ներկայացվել Հայաստանի գինեգործության պատմությունն ու ներկայիս զարգացումները։