Ծառուկյանը դատի է տվել Աբովյան համայնքին

Ծառուկյանը դատի է տվել Աբովյան համայնքին
Գագիկ Ծառուկյանը դատական հայց է ներկայացրել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Վարչական դատարանը հայցը ստացել է հուլիսի25-ին, գործը մակագրվել է դատավոր Անի Չիլինգարյանին։
Հայցադիմումով Ծառուկյանը պահանջում է անվավեր ճանաչել Աբովյան համայնք ղեկավար Էդուարդ Բաբայանի 27.05.2025 թվականի որոշումը, համաձայն որ  հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու համար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նշանակել վարչական տուգանք՝ 100 000 դրամի չափով, իսկ գյուղական բնակավայրում սեփականության իրավունք ունեցող անձի կողմից առանց թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու համար՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նշանակել վարչական տուգանք՝ 100 000 դրամի չափով։