Լարսում մոտ 1400 հայկական բեռնատարներ հերթի մեջ են
«Վերին Լարս» անցակետի մոտ ավելի քան 1400 հայկական բեռնատար կա կուտակված։Վերջին տվյալներով՝ ընդհանուր հերթում գրանցված է 3512 բեռնատար տարբեր երկրներից:
Խցանումների պատճառը Ռուսաստանից քաղաքացիների մեծ հոսքն է, որոնք Վրաստան և Հայաստան են ուղևորվում զբոսաշրջային նպատակներով: Որոշ օրերին սահմանն անցնելը տևում է մինչև 8 ժամ, իսկ հերթերը սկսվում են արդեն «Դարյալ» անցակետի մերձակայքում (Վրաստանի կողմից)։