Արաբկիրում շարունակում ենք ապամոնտաժել անօրինական ավտոտնակներն ու ցանկապատված տարածքները. Տեսանյութ
Երբ հանրային շահն է առաջնային, ձևավորվում է միջավայր, որտեղ բոլորը կարող են ապրել հարմարավետ ու անվտանգ քաղաքում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ տեսանյութ հրապարակելով։
«Արաբկիր վարչական շրջանում շարունակում ենք ապամոնտաժել անօրինական ավտոտնակներն ու ցանկապատված տարածքները, փոխարենը ստեղծում ենք բարեկարգ բակեր, ֆուտբոլի դաշտեր՝ ձևավորելով ժամանակակից ու բարեկարգ միջավայր մարդկանց համար»,- գրել է նա: