Մակրոնը հայտարարել է Պաղեստին պետությունը ճանաչելու մտադրության մասին

Մակրոնը հայտարարել է Պաղեստին պետությունը ճանաչելու մտադրության մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է պաղեստինյան պետությունը սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում:
«Ես որոշել եմ, որ համաձայն Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության իր պատմական հանձնառության՝ Ֆրանսիան կճանաչի Պաղեստինի Պետությունը։ Ես այս կարևոր հայտարարությունը կանեմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առջև՝ գալիք սեպտեմբերին։ Այսօր հրատապ առաջնահերթությունը Գազայում պատերազմի դադարեցումն ու քաղաքացիական բնակչության վիճակի թեթևացումն է։ Խաղաղությունը հնարավոր է», - գրել է Մակրոնը։ 
Նա հավելել է, որ հարկավոր է անհապաղ հրադադար, բոլոր պատանդների ազատ արձակում և Գազայի ժողովրդին լայնամասշտաբ մարդասիրական օգնություն, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի ապառազմականացում, Գազայի վերակառուցում։
Պաղեստինցի պաշտոնյաները ողջունեցին Մակրոնի որոշումը, մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ այդ քայլը կլինի «ահաբեկչության համար պարգև»՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի հարձակումից հետո։