Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են երկկողմ հարաբերությունները

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են երկկողմ հարաբերությունները
Ալթայում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:  Այս մասին հայտնում են ՌԴ կառավարությունից:
Նիկոլ  Փաշինյանը և  Միխայիլ Միշուստինը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար ոլորտներում։ 
Միշուստինը և Փաշինյանը նշել են տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծման կարևորությունը։