«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերերը պարտավոր են շարունակել իրենց պլանային ներդրումները. ՀԾԿՀ նախագահ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերերը պարտավոր են շարունակել իրենց պլանային ներդրումները. ՀԾԿՀ նախագահ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատերերը պարտավոր են շարունակել իրենց պլանային ներդրումները։ Մինչև 2034 թվականը հաստատված ներդրումային ծրագրի իրականացումը պարտադիր է։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ 
«Իրենք պարտավոր են իրենց պլանավորված ներդրումներն անել այնպես, ինչպես կանեին, երբ չկար նշանակված ժամանակավոր կառավարիչ։ Ժամանակավոր կառավարիչի նշանակման հարցն առաջ է եկել այն պահից, երբ կառավարության լիազոր մարմնի կողմից, տվյալ դեպքում՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանից, ՀԾԿՀ-ը ստացել է հաղորդագրություն, որում հարց է բարձրացվում ՀԷՑ-ում կառավարման մենեջմենթի, տեխնիկական սպասարկման վատ որակի, մատուցվող ծառայությունների որակի, կատարված ներդրումների անարդյունավետության վերաբերյալ»,- ասաց Մեսրոպյան