Շոգի, ջրի սպառման ծավալների մեծացման պատճառով ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ են հնարավոր. Վեոլիա ջուր

Շոգի, ջրի սպառման ծավալների մեծացման պատճառով ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ են հնարավոր. Վեոլիա ջուր
«Վեոլիա ջուր» ընկերությունը Երևանի Նոր Նորք, Սարի թաղ, Ջրվեժի Մայակ, Բանավան թաղամասերը, Նորք Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների որոշակի հատվածներ, Ջրվեժ գյուղը և ԱԲ1 թաղամասը ջրամատակարաման տեսանկյունից բավականին խոցելի է համարել ու չի բացառել ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ: Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն` պատճառը հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճան է։
«Խնդիրն այն է, որ այս օրերին կտրուկ ավելացել են ջրի սպառման ծավալները, խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու դեպքերը, ինչը համընկել է ջրաղբյուրների ջրատվության նվազման հետ: Նշենք, որ վերը նշված վարչական շրջանները սնվում են բացառապես «Կաթնաղբյուր» ջրատարներից և, տեղանքի առանձնահատկություններից ելնելով, տեխնիկապես անհնար է ջուր մղել այս տարածքներ այլ աղբյուրներից»,– ասված է հայտարարության մեջ:
Ջրամատակարարող ընկերությունը վստահեցրել է, որ ամենօրյա աշխատանք է տարվում ջրի կորուստը նվազեցնելու ու այն համակարգ ներգրավելու համար, աղբյուրներից, նրանց խոսքով, քամվում է ամբողջ ջրաքանակը։