Դավիթ Խուդաթյանը անդրադարձել է Գեղարքունիքում իրականացվող երկու ծրագրի
ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք և Հայրավանք բնակավայրերի նախադպրոցական տարիքի երեխաների համար կառուցվում է մանկապարտեզի նոր շենք: Այս կապակցությամբ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքում:
Իսկ մեկ այլ տեսանյութի հրապարակմամբ նա ներկայացրել է Սևան-Ծաղկունք-Զովաբեր ճանապարհի մոտ 17.2կմ ճանապարհի հիմնանորոգման ընթացքը: