Մանրամասներ Ճապոնիայի և ԱՄՆ-ի առևտրային գործարքի մասին

Մանրամասներ Ճապոնիայի և ԱՄՆ-ի առևտրային գործարքի մասին

ԱՄՆ-ի համընդհանուր մաքսատուրքերը Ճապոնիայից ներկրվող ապրանքների վրա կիջեցվեն մինչև 15%։ Այդ մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետը:

Նրա խոսքերով՝ մինչև 15% կիջեցվեն նաև ճապոնական ավտոմեքենաների ներմուծման լրացուցիչ մաքսատուրքերը։ Կառավարության ղեկավարը նշել է, որ գործարքից առաջ այս մաքսատուրքերը կազմում էին 25%, ինչպես նաև ընդգծել է, որ Վաշինգտոնի հետ կնքված համաձայնագիրը չի նախատեսում Ճապոնիայի կողմից գյուղատնտեսական մթերքների մաքսատուրքերի նվազեցում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքով՝ իր կնքած այս գործարքը հնարավոր է դառնա ամենախոշորը պատմության մեջ, քանի որ Ճապոնիան պարտավորվում է ներդրումներ կատարել ամերիկյան տնտեսության մեջ՝ 550 միլիարդ դոլարի չափով։

Իսկ Իսիբան պարզաբանել է, որ խոսքն այն մասին է, որ Ճապոնիայի պետական ֆինանսական հաստատությունները կարող են հատկացնել ներդրումներ, վարկեր և վարկային երաշխիքներ մինչև 550 միլիարդ դոլարի չափով։