Fitch–ն ակնկալում է, որ մինչև 2027թ Հայաստանում գնաճը կպահպանվի թիրախային մակարդակի շրջանակում

Fitch–ն ակնկալում է, որ մինչև 2027թ Հայաստանում գնաճը կպահպանվի թիրախային մակարդակի շրջանակում

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ Հայաստանում գնաճը կմնա թիրախային մակարդակի շրջանակում մինչև 2027 թվականը, չնայած մեղմ հարկաբյուջետային քաղաքականությունը և դրամի կանխատեսվող չափավոր թուլացումը որոշակի ռիսկեր են ստեղծում։

«2025թ․–ին առաջին եռամսյակում գնաճի միջին մակարդակը կազմել է տարեկան կտրվածքով 3,3%, ինչը համապատասխանում է Կենտրոնական բանկի թիրախային ցուցանիշին՝ 3% (տարեկան +/- 1 տատանումների միջակայքով), ինչը 4%–ից վերանայվել է դեպի նվազում 2025թ․–ի հունվարից», – նշվում է գործակալության կայքում հրապարակված հաշվետվության մեջ։

Fitch-ի վերլուծաբանները նշում են, որ 2024 թվականից ի վեր վերաֆինանսավորման տոկոսադրույքները կրճատվել են ընդհանուր առմամբ 225 բազային կետով՝ հասնելով 6.75%-ի, և Fitch-ը այս տարի սահմանափակ է գնահատում հետագա նվազման հնարավորությունները։

«Դոլարիզացիայի մակարդակը մնում է բարձր (2025 թվականի մայիսին՝ ավանդների 47.6%-ը և վարկերի 32%-ը), սակայն նվազում է 2014 թվականին հասած համապատասխանաբար 72% և 66% գագաթնակետային ցուցանիշներից», – նշվում է ուսումնասիրության մեջ։

Հուլիսի 18-ին հրապարակված զեկույցում Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ արտարժույթով թողարկողի դեֆոլտի վարկանիշը «BB-» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ։