Քննարկել են Տավուշում ճանապարհների շինաշխատանքների որակին, ժամկետներին առնչվող մի շարք հարցեր
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեն Սերժիկ Պետրոսյանը, տնօրենի խորհրդական Խաչատուր Մկրտչյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղել են ճանապարհաշինական մի շարք օբյեկտներում և հետևել աշխատանքների ընթացքին։
Մասնավորապես, շինարարների, նախագծող-հեղինակային հսկողների ու տեխհսկողների հետ դիտարկվել են հետևյալ ճանապարհներին իրականացվող աշխատանքները՝
• Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար, 36.5կմ (հիմնանորոգում)
• Հ-64, Բերդ-Արծվաբերդ-Չինարի, 9.24կմ (հիմնանորոգում)
• Տ-10-9, /Հ-36/-Չինչին (Տ-10-38), 10կմ (հիմնանորոգում)
• Հ-36-իջատեղ Նավուր համայնքի, մոտ 1.746կմ (հիմնանորոգում)
• Հ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ և դեպի Նոր Վարագավանք, 8.27կմ (միջին նորոգում)
• Հ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/, 13.42կմ (միջին նորոգում)
Նշված ճանապարհներին շինաշխատանքները գտնվում են տարբեր փուլերում։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուները շինարարների, նախագծող-հեղինակային հսկողների ու տեխհսկողների հետ քննարկել են շինաշխատանքների որակին, ժամկետներին առնչվող մի շարք հարցեր։ Շեշտվել է, որ աշխատանքները պետք է կատարվեն ըստ նախագծի, իսկ ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի պատվիրատուի և պատասխանատու ստորաբաժանման հետ։ Կողմերը քննարկել են նաև շինարարական նյութերի որակի հետ կապված հարցեր։ Նշենք, որ շինարարության յուրաքանչյուր փուլում նյութերը ենթարկվում են լաբորատոր փորձաքննության։
Մանրամասն՝ տեսանյութում