«Ժողովուրդ». Կառավարությունը դադարեցրել է արեւային կայանների սուբսիդավորման ծրագիրը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունն այլեւս կարեւոր չի համարում արեւային էներգիայի զարգացումը։ Մինչեւ այս տարվա հունիսի 31-ը գործած պետական սուբսիդավորման ծրագիրը չի երկարաձգվել, ինչի մասին «Ժողովուրդ»-ը պարզել է պաշտոնական աղբյուրներից։
Նախկինում կառավարությունը սուբսիդավորում էր արեւային կայանների տեղադրման վարկերի տոկոսադրույքները տարբեր չափերով՝ կախված տեղադրման վայրից։ Մասնավորապես՝
– Բարձր լեռնային կամ/եւ սահմանամերձ բնակավայրեր – 14%
– Գյուղական բնակավայրեր – 12%
– Մարզային քաղաքներ – 11%
– Երեւան քաղաք – 9%
Այս ծրագիրը հնարավորություն էր տալիս մինչեւ 10 մլն դրամ սահմանաչափով, մինչեւ 84 ամիս ժամկետով ստանալ վարկեր՝ սկսած 0% տոկոսադրույքից կամ վճարել 2-6 % ընդամենը: Վարկերը տրամադրվում էին բնակարանի էներգաարդյունավետ վերանորոգման նպատակով՝ ի նպաստ ավելի ցածր կոմունալ ծախսերի»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում