Գևորգ Պապոյանը Ջերմուկում հանդիպում է ունեցել գործարար համայնքի հետ

Գևորգ Պապոյանը Ջերմուկում հանդիպում է ունեցել գործարար համայնքի հետ
 ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ջերմուկում հանդիպում ունեցավ գործարար համայնքի հետ՝ քննարկելու տնտեսական ակտիվության, ներդրումների և զբոսաշրջության խթանման հնարավորությունները։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց Ջերմուկի զբոսաշրջային կլաստերի զարգացման ընթացքը։
Նախատեսվում է շուրջ 6 մլն եվրոյի լրացուցիչ ֆինանսավորում՝ համայնքի զբոսաշրջային գրավչության և ծառայությունների բարելավման նպատակով։
Նախարարության ծրագրերը միտված են ապահովելու զբոսաշրջիկների համար լիարժեք փորձառություն և ապահովելու կայուն զարգացման հնարավորություններ տեղական բիզնեսների համար։