ACSES. Ինչպե՞ս կառավարել հասարակական տրանսպորտը

ACSES. Ինչպե՞ս կառավարել հասարակական տրանսպորտը
ACSES վերլուծական կենտրոնն անդրադարձել է հասարակական տրանսպորտի կառավարման խնդիրներին: Ֆեյսբուքում գրառման մեջ նշվում է.
2020-2024 թթ. ընթացքում Երևանի հասարակական տրանսպորտում իրականացվել են լայնածավալ տեխնիկական բարեփոխումներ` էապես բարելավելով շարժակազմը:
Չնայած առաջընթացին, համակարգի կառավարման արդյունավետությունը մնում է լուրջ խնդիր, իսկ տրանսպորտային կազմակերպությունները շարունակում են գործել վնասով, ինչը ցույց է տալիս, որ առանց կառավարման մոդելի վերանայման բարեփոխումները լիարժեք արդյունք չեն տալիս։
ACSES վերլուծական կենտրոնը պատրաստել է քաղաքականության համառոտագիր, որի նպատակն է պարզել, ինչպե՞ս արդյունավետ կառավարել հասարակական տրանսպորտի համակարգը:
Քաղաքականության համառոտագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://shorturl.at/stzdX