«Փաստ». Արտահանման, առևտրային և մատակարարման շղթաների խաթարումները բացահայտում են Հայաստանի տնտեսական կառավարման դաշտում առկա բացերն ու խոցելիությունները

«Փաստ». Արտահանման, առևտրային և մատակարարման շղթաների խաթարումները  բացահայտում են Հայաստանի տնտեսական կառավարման դաշտում առկա բացերն ու խոցելիությունները

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի տնտեսության ներկա վիճակը բնութագրվում է բազմաթիվ բարդություններով, որոնց արմատները ոչ միայն արտաքին գործոնների ազդեցության, այլև ներքին կառավարչական անարդյունավետության ու ռազմավարական պլանավորման բացակայության մեջ են։

Արտահանման, առևտրային և մատակարարման շղթաների խաթարումները, որոնք վերջին ամիսներին առավել քան սրվել են, բացահայտում են Հայաստանի տնտեսական կառավարման դաշտում առկա բացերն ու խոցելիությունները։ Իսկ խոցելի իրավիճակի պայմաններում հարկավոր է խորքային վերլուծության ենթարկել այն իրողությունները, թե ինչպես են առանձին դեպքերը վերածվում համակարգային ձախողումների՝ վնասելով բիզնես միջավայրը, հարվածելով արտահանմանը և ռիսկեր ստեղծելով ընդհանուր տնտեսական կայունության համար։

Մասնավորաբար, Վրաստանի հետ ձևակերպված՝ իբր «աննախադեպ լավ» հարաբերությունները որևէ իրական բովանդակություն չունեն, եթե տնտեսական առևտրի, մատակարարման և տարանցիկ ենթակառուցվածքների մակարդակում դրանք չեն ապահովում վստահելիություն, կանխատեսելիություն ու անխափան շարժ։ Պատահական չէ, որ հայ արտահանողները հաճախ բախվում են այնպիսի խնդիրների, որոնք անընդհատ խոչընդոտներ են առաջ բերում։ Պատահական չէ նաև, որ Վերին Լարսում կուտակումների, բեռնատարների երկար հերթերի, անբացատրելի ստուգումների և տեխնիկական խոչընդոտների մասին հաղորդումները դարձել են տևական ու մշտական բնույթ են կրում։ Արդյունքում խաթարվում են ոչ միայն արտադրության և մատակարարման ցիկլերը, այլև ստեղծվում է վստահության ճգնաժամ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործընկերների նկատմամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։