Գյումրու օդանավակայան տանող ճանապարհի միջին նորոգման աշխատանքների մասին
Գյումրու օդանավակայան տանող ճանապարհի միջին նորոգման աշխատանքների մասին Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեսանյութ է տարածել:
Հիշեցնենք, որ Մ-1 միջպետական ճանապարհից դեպի Գյումրու օդանավակայան տանող 2 կմ ճանապարհի միջին նորոգման աշխատանքները մեկնարկել են մեկ շաբաթ առաջ:
Երկկողմանի երթևեկությունն այժմ կազմակերպվում է մեկ գոտիով։
Մի գոտու նորոգումն ավարտելուց հետո աշխատանքները կշարունակվեն մյուս երթևեկելի գոտում։
Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։