Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի շինարարության մասին
Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ ճանապարհահատվածի կառուցումն ընթանում է աշխատանքային ծրագրին համապատասխան։ Կատարվել են հետևյալ հիմնական աշխատանքները՝
- բետոնե հենապատերի կառուցում՝ 4200խմ ծավալով և շուրջ 600 գծամետր երկարությամբ: Այսօրվա դրությամբ հողային աշխատանքների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 2.2 մլն խմ,
- շինարարություն է իրականացվում նախատեսված կամուրջներից 14-ի վրա, այդ թվում արդեն իսկ կատարվել են 17.5խմ բետոնացման աշխատանքներ։
Առաջին թունելում հորատումը գրեթե արվարտված է, մեկնարկել են երկրորդ թունելի հորատման նախապատրաստման աշխատանքները։ Կառուցվում են նախագծով նախատեսված 5 տրանսպորտային հանգույցներից 2-ը։ Ընթացքի մեջ են նաև այլ բնույթի աշխատանքներ։
Հիշեցնենք, որ Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։