Մեկնարկել է Sevan Startup Summit 2025-ը
Երեկ մեկնարկել է հայաստանյան տեխնոհամայնքի ամենասպասված միջոցառումներից մեկը՝ Sevan Startup Summit 2025-ը, որը, ի դեպ, այս տարի իրականացվում է ՀՀ կառավարության հետ համաֆինանսավորմամբ: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Հուլիսի 20-26-ը մեկ ընդհանուր գաղափարի շուրջ են համախմբվելու ստարտափներ, ձեռներեցներ, ներդրողներ և տեխնոլոգիական աշխարհի ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից` նորարարությունը դիտարկելով որպես բիզնեսի և տնտեսության աճի շարժիչ ուժ»։