Մասնագիտական վերապատրաստման դասընթաց՝ էկոպարեկային ծառայության և ՇՄ նախարարության ենթակա կառույցների համար

Մասնագիտական վերապատրաստման դասընթաց՝  էկոպարեկային ծառայության և ՇՄ նախարարության ենթակա կառույցների համար

 Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում  «Կենսաբազմազանություն և կայուն տեղական զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում իրականացվող «Կենսաբազմազանություն և բնության հատուկ պահպանվող տարածքներ» բաղադրիչին նվիրված մասնագիտական վերապատրաստման դասընթաց է կազմակերպվել էկոպարեկային ծառայության և Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցների համար: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։ 

Երկօրյա միջոցառումն ուղղված էր բնապահպանական և սոցիալական ռիսկերի արդյունավետ կառավարմանը, համայնք-հասարակություն-բնություն շղթայի սոցիալ-տնտեսական հավասարակշռության և կայունության ամրապնդմանը, ինչպես նաև՝ կենսաբազմազանության պահպանության նոր որակական մակարդակի ձևավորմանը։ Միջոցառումն իրականացվել է WWF Հայաստանի կողմից:

Արգելոցապարկային համալիրում ՊՈԱԿ-ի և Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներն իրենց արտադրական պրակտիկան իրականացրել են Կազմակերպության ենթակայությամբ գործող «Ջրվեժ» անտառպարկում։ Ուսանողները բնության գրկում ձեռքով կտավի վրա նկարել են անտառպարկի ամառային գույներն ու տրամադրությունը։ ՊՈԱԿ-ի Գիտության բաժանմունքի մասնագետները իրականացրել են դաշտային աշխատանքներ «Էրեբունի» պետական արգելոցում՝ մշտադիտարկման ծրագրի շրջանակում։

519505256_1079995867655115_6541679357357121957_n.jpg (396 KB)

Աշխատանքների ընթացքում կատարվել է դաշտային տվյալների հավաքագրում՝ համապատասխան մեթոդական ցուցումներին համահունչ, թարմացվել և վերանշանավորվել են բոլոր փորձահրապարակների եզրաժապավենները, ինչպես նաև հավաքագրված տվյալները մուտքագրվել են էլեկտրոնային հավելվածում։

Ծրագիրն իրականացվում է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) ֆինանսավորմամբ և համակարգվում է ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի կողմից՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի բնական բուսածածկի պահպանությանն ու գիտական ուսումնասիրմանը։ 

«Հայանտառ» ՊՈԱԿ-ում ՄԱԿ ՊԳԿ-ի (FAO) հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակում մասնագիտական կարողությունների զարգացմանը նպաստող միջոցառումների շարք է իրականացվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Լոռու մարզի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի մասնագետների համար։ Ծրագրի մեկ այլ բաղադրիչի շրջանակում ՊԳԿ-ի փորձագիտական խումբը ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների հետ այցելություններ է կատարել Լոռու և Սյունիքի մարզերի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի՝ 2025-ին անտառապատման համար նախատեսվող տարածքներ՝ հավաքագրվելիք սերմերի տեսականին պլանավորելու, Ֆենոլոգիական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում «Բույսերի բազմազանության մշտադիտարկումը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում» ծրագրի շրջանակում «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցները «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի տարածքում իրականացրել են դաշտային աշխատանքներ: