Մհեր Գրիգորյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները

Մհեր Գրիգորյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարները

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունելէ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին:

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։

Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ: