Մինչև ժամը 23.30-ը ջուր չի լինի

Մինչև ժամը 23.30-ը ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ  «Կաթնաղբյուր» պոմպակայանում՝ հոսանքի լարման անկման պատճառով, ս.թ հուլիսի   18-ին դադարեցվել է Նոր Նորք վարչական շրջանի՝ 4-րդ, 5-րդ, 8-րդ զանգվածների և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի՝ Մայակ,  Բանավան, Բագրևանդ,  Ա և Բ թաղամասերի  ջրամատակարարումը: Այն կվերականգնվի ժամը 23.30-ին:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: