Mastercard-ը գործարկել է The Mastercard Collection-ը՝ համաշխարհային բարձրակարգ բենեֆիթների փաթեթ. Տեսանյութ
Mastercard-ը գործարկել է The Mastercard Collection-ը՝ համաշխարհային բարձրակարգ բենեֆիթների փաթեթ, որը ներառում է սննդի, ժամանցի և ճանապարհորդությունների համար նախատեսված հատուկ առաջարկներ այն օգտատերերի համար, որոնք արժևորում են իմաստալից փորձառությունները։
Քարտապաններին տրամադրվում է նախընտրելի ռեստորաններում ամրագրումներ անելու իրավունք, պահանջված միջոցառումների տոմսերի նախավաճառքից օգտվելու հանարավորություն, ինչպես նաև օդանավակայանների fast-track անցաթղթեր և մուտք բիզնես սրահ՝ 600-ից ավելի քաղաքներում։
Mastercard-ը նաև ներկայացրել է իր դեռևս ամենապրեմիում քարտը՝ World Legend Mastercard-ը, որը նախատեսված է խոշոր ծախսեր անող օգտատերերի համար, որոնք փնտրում են բացառիկ ու հատուկ ընտրված փորձառություններ։ Քարտը նախ կթողարկվի ԱՄՆ-ում՝ 2025թ.-ի երրորդ եռամսյակում, իսկ այնուհետև կներկայացվի ողջ աշխարհում։
Այս քայլը արտացոլում է սպառողների վարքի էական փոփոխությունը, որով վերջիններս գերադասում են հարազատների հետ անցկացրած իմաստալից ժամանակը նյութական արժեքներից։ Նրանց գրեթե 75%-ը նշում է, որ լավագույն զգացողությունները ստանում է այնպիսի հաճելի զբաղմունքների ընթացքում, ինչպիսիք են՝ համեղ սնվելը, արվեստը և մշակույթը, իսկ Mastercard-ը ձգտում է ապահովել հենց այդպիսի փորձառություններ իր ընդլայնվող ծառայությունների միջոցով։