Հուլիսի 19–ին Սարյան փողոցում երթեւեկությունը կդառնա միակողմանի. այլ փոփոխություններ եւս կլինեն

Հուլիսի 19–ին Սարյան փողոցում երթեւեկությունը կդառնա միակողմանի. այլ փոփոխություններ եւս կլինեն

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Քաղաքապետարանից հայտնում են, որ մասնավորապես՝ Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա – Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա – Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ:

Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից:

62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա –Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի պողոտա - Խորենացու փողոց խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: Հետադարձը՝ Սարյան փողոցով: