Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրի մանկապարտեզը հիմնանորոգվում է

Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրի մանկապարտեզը հիմնանորոգվում է

Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրի մանկապարտեզը: Այդ կապակցությամբ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել:

Ենթածրագրի ընդհանուր արժեքը կազմում է 216.2 միլիոն դրամ, որը ֆինանսավորվելու է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։ Մանկապարտեզը նախատեսված է 90 երեխայի համար։ Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, նախատեսվում է ավարտել 2025 թվականին: