Amazon-ը պլանավորում է արբանյակային ինտերնետ ծառայության մեկնարկ 2025-ի վերջին

Amazon-ը պլանավորում է արբանյակային ինտերնետ ծառայության մեկնարկ 2025-ի վերջին

Amazon-ը մտադիր է 2025 թվականի վերջին ամբողջ աշխարհում առաջարկել ինտերնետ ծառայություն այն տարածաշրջանների համար, որտեղ կապը թույլ է կամ ընդհանրապես բացակայում է։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ միայն սպառողական շուկայում այս քայլը կարող է ընկերությանը ապահովել միլիարդավոր դոլարների եկամուտ։

Amazon-ի Project Kuiper ծրագիրը 2024 թվականի ապրիլին և հունիսին ուղարկեց առաջին ցածր ուղեծրով (LEO) արբանյակները՝ նպատակ ունենալով ծառայություն մատուցել անհասանելի կամ դժվար հասանելի տարածքներում բնակվող սպառողներին, բիզնեսներին և պետական կառույցներին։

Ըստ BofA Global Research-ի հուլիսյան զեկույցի՝ եթե Amazon-ը կարողանա գրավել սպառողական շուկայի ընդամենը 30 տոկոսը, ապա մինչև 2032 թվականը իր եկամուտը կարող է հասնել 7,1 միլիարդ դոլարի։

«Kuiper-ը Amazon-ի խոշոր ներդրումային նախաձեռնություններից է, որը շարունակվում է նույնիսկ ծախսերի կրճատման պայմաններում», – նշվում է BofA-ի վերլուծաբան Ջասթին Փոսթի զեկույցում։

Ինտերնետի երեք տեսակ՝ տարբեր արագություններով

Amazon-ը նախատեսում է առաջարկել երեք մակարդակի արբանյակային ինտերնետ ծառայություն՝

  • Սուպեր կոմպակտ ալեհավաքով, որը կապահովի մինչև 100 Մբիթ/վրկ արագություն
  • Ստանդարտ ալեհավաքով, մինչև 400 Մբիթ/վրկ
  • Ամենամեծ մոդելով, մինչև 1 Գբիթ/վրկ արագությամբ

Ըստ BofA-ի՝ Amazon-ը կարող է ծախսել շուրջ 23 միլիարդ դոլար Kuiper նախագծի իրագործման համար՝ չհաշված սպառողական սարքավորումների ծախսերը։ Նույնիսկ եթե մրցակից SpaceX-ի Starlink ծառայությունն արդեն ունի շուրջ 6 միլիոն բաժանորդ, շուկան դեռ մեծ է։

Արժեքի իջեցում՝ նորարար դիզայնի շնորհիվ

Amazon-ը նպատակ ունի ծառայությունը մատչելի դարձնել՝ վերանախագծելով արբանյակները, ինչը կկրճատի արձակման ծախսերը։

Նյութն ամբողջությամբ՝ b24.am