Կսահմանափակվեն անհատական զեղչերը

Կսահմանափակվեն անհատական զեղչերը
Հայաստանի օրենսդրությամբ կսահմանափակվեն գնորդներին արվող անհատական զեղչերը։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը։
Անհատական զեղչերը Հայաստանում տարածված են կահույքի, շինանյութերի և մի շարք այլ ապրանքների վաճառքի ժամանակ, հատկապես ոչ մեծ խանութներում: Այնուամենայնիվ, որպեսզի զեղչերի անվան տակ բիզնեսը չփորձի խուսափել հարկերից, հանձնաժողովը նպատակ ունի առաջարկել, որ նման զեղչեր հնարավոր լինի կատարել վաճառքի ոչ ավելի, քան 10%-ի չափով: Առաջարկվող փոփոխությունը նախատեսվում է քննարկել առաջիկա 2-3 ամիսներին։
Դա բիզնեսին չի ազատում հարկերն ազնվորեն վճարելու պարտականությունից. Եթե նույնիսկ նշված 10 % ապրանքը վաճառվի ինքնարժեքից ցածր, ապա տվյալ օբյեկտի նկատմամբ Պետեկամուտների կոմիտեն կարող է կիրառել տուգանքներ, պարզաբանեց Մարկոսյանը։
Նա հստակեցրեց, որ հանձնաժողովը հատկապես ուշադիր կհետևի շուկայում գերիշխող դիրք ունեցող խոշոր առևտրային ցանցերի հայտարարած զեղչերին: