Հայաստանը՝ Expedia միջազգային ճանապարհորդական հարթակում

Հայաստանը՝ Expedia միջազգային ճանապարհորդական հարթակում
Հայաստանն այժմ ներկայացված է Expedia՝ աշխարհի ամենախոշոր և ճանաչված օնլայն ճանապարհորդական հարթակներից մեկում, որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն։
Համագործակցության շրջանակում իրականացվում են մարքեթինգային արշավներ՝ միլիոնավոր ճանապարհորդներին ներկայացնելու Հայաստանի լավագույն զբոսաշրջային առաջարկները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն։
«Համոզված ենք, որ այս համագործակցությունը կնպաստի Հայաստանի զբոսաշրջային ճանաչելիության աճին և նոր հնարավորությունների ստեղծմանը»,-ասված է Կոմիտեի հաղորդագրությունում։
կայքի հղումն այստեղ՝ Expedia.com