«Նռանե» մսուր-մանկապարտեզն արդեն գործում է
Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրում արդեն գործում է սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզը: Այդ կապակցությամբ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել:
Հիշեցնենք, որ Շիրակ բնակավայրի «Նռանե» մսուր-մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, որն իրականացվել է 2 փուլով, գումարի 60 տոկոսը Կառավարությունն է հատկացրել, 40-ը՝ համայնքը։ 2023-2024 թվականներին 25 մլն դրամի շրջանակներում իրականացվել են շենքի բարեկարգման, գազաֆիկացման աշխատանքները, Կառավարության ներդրումը կազմել է 70 տոկոս։ 490 քմ ընդհանուր մակերես ունեցող, 50 երեխա հզորությամբ մանկապարտեզը նախատեսված է երկու խմբի համար, այժմ ունի 30 սան։
Կառավարությունն առանձին 19 մլն 318 հազար դրամ գումար է հատկացրել մանկապարտեզը նորագույն սարքավորումներով, գույքով հագեցնելու համար։