1 օրում Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված շուրջ 45 բեռնատար
1 օրում Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված շուրջ 45 բեռնատար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Միայն հուլիսի 14-ին Վրաստանից Հայաստան է մտել 44 բեռնատար։ Վերջին 4 օրում՝ 143 մեքենա»,– գրել է նախարարը ֆեյսբուքյան էջում։
Այս պահին հայաստանյան գազալցակայաններում հեղուկ գազի գինը հասել է արդեն 170 դրամի, մինչդեռ մոտ 10 օր առաջ այն կարելի էր գնել 120 դրամով։