Դավիթ Փափազյանին մեղադրում են Գազայում տեղի ունեցած սպանություններին մասնակցության համար

Դավիթ Փափազյանին մեղադրում են Գազայում տեղի ունեցած սպանություններին մասնակցության համար
Մեծ Բրիտանիայում մարդու իրավունքների արաբական կազմակերպությունը (AOHR UK) մեղադրում է ԱՆԻՖ-ի նախկին ղեկավար Դավիթ Փափազյանին Գազայում տեղի ունեցած սպանություններին մասնակցություն ունենալու համար:
Կազմակերպությունը հայտնել է, որ պաշտոնական գրություն է ուղարկել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ՝ պահանջելով պատժամիջոցներ սահմանել «Գազայի հումանիտար հիմնադրամի» (GHF) մի շարք պաշտոնյաների և մասնավոր պահնորդական ընկերությունների ղեկավարների նկատմամբ, որոնք աշխատում են հիմնադրամի հետ պայմանագրով։ Գրության մեջ ընդգծվում է, որ պատժամիջոցներն անհրաժեշտ են «Գազայի հատվածում պաղեստինցիների սպանություններին և նվաստացումներին» նրանց մասնակցության համար:
Նրանց թվում է Դավիթ Փափազյանը, ով GHF-ի ղեկավարներից է։
AOHR UK-ն ընդգծել է, որ հիմնադրամը ստեղծվել է ԱՄՆ-ի և Իսրայելի անմիջական աջակցությամբ: Նա պնդում է, որ կան անհերքելի ապացույցներ, որ այդ անձինք ներգրավված են ծանր հանցագործություններում, որոնք դատապարտվել են ՄԱԿ-ի պաշտոնյաների, տարբեր պետությունների և կառավարությունների ղեկավարների կողմից:
Հայտարարության մեջ նշվում է, որ կան ՄԱԿ-ի զեկույցներ և դեպքերի վայրերից փաստաթղթավորված վկայություններ, որոնք հաստատում են ծանր հանցագործությունների կատարումը, այսպես կոչված, բաշխիչ կետերի մոտ: Մասնավորապես, Իսրայելի անվտանգության ուժերի և անվտանգության աշխատակիցների կողմից մարտական փամփուշտներով կրակահերթեր են արձակվել սննդի համար նեղ միջանցքներում հավաքված խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Ըստ առկա տվյալների՝ դրա հետևանքով ավելի քան 600 խաղաղ բնակիչ է մահացել, ավելի քան 4000 մարդ վիրավորվել է (2025 թվականի մայիսի 27-ից ի վեր):