Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհին հետագայում էստակադա կկառուցվի

Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհին հետագայում էստակադա կկառուցվի

Նոր Նորք վարչական շրջանում կայացել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.4 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների նախագծման մրցույթը։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է.«Ուզում եմ, որ բոլորս գիտակցենք այս ճանապարհի կառուցման կարևորությունը, որովհետև հետագայում էստակադայի կառուցումը մեզ հնարավորություն կտա Մյասնիկյանում ունենալ ավտոբուսային գծեր։ Փաստացի, այս ճանապարհը նախատեսվում է, որ Մյասնիկյան պողոտայի երթևեկության բեռնվածության զգալի մասը կվերցնի իր վրա...Հիմնական նպատակն է տրանսպորտով երթևեկողների համար ստեղծել առավել բարենպաստ պայմաններ՝ միաժամանակ ապահովելով որոշակի այլընտրանքներ։ «Այս այլընտրանքային ճանապարհը լինելու է այդ ուղղությամբ կարևոր նշանակետերից մեկը»: