Երևան-Գառնի ճանապարհի հիմնանորոգման մասին
Երևան-Գառնի ճանապարհի կմ10+770-կմ27+500 հատվածի (բացառությամբ սողանքային տեղամասերի) հիմնանորոգման աշխատանքները ակտիվ ընթացքում են. տարբեր հատվածներում իրականացվում են հողային, ասֆալտի հիմքի փռման և ասֆալտապատման աշխատանքներ:
Այդ մասին Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեսանյութ է հրապարակել:
Հիշեցնենք, որ Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը սկսվել է նախորդ տարի:Դրա երկարությունը 14.7կմ է, այն սկսվում է Ջրվեժ բնակավայրից։