Ուրցաձոր բնակավայրի մանկապարտեզը հիմնանորոգվում է

Ուրցաձոր բնակավայրի մանկապարտեզը հիմնանորոգվում է

Պետական համաֆինանսավորման ծրագրով հիմնանորոգվում է Վեդի համայնքի Ուրցաձոր բնակավայրի մանկապարտեզը; Այդ մասին ֆեյսբուքում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Ուրցաձորում նախադպրոցական ուսումնական հաստատության նախկին շենքը վաղուց չէր գործում։ 4 խմբից բաղկացած, 120 տեղ հզորությամբ մանկապարտեզի հիմնանորոգումն իրականացվում է պետություն–համայնք համաֆինանսավորմամբ՝ 70%/30% հարաբերակցությամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 139 440 000 դրամ։

Մանրամասն՝ տեսանյութում