Մրգաշատի կամուրջը հիմնանորոգվում է. ՏԿԵ նախարար
Ընթացքի մեջ են Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի վթարային կամրջի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը և տեսանյութ հրապարակել:
Պետբյուջեից ֆինանսավորմամբ ամրացվում են կամրջի հենասյուները, կատարվում են բետոնացման աշխատանքներ, որից հետո կնորոգվի նաև կամրջի երթևեկելի մասը։ Ճանապարհի մյուս հատվածներում կատարվում է մայթերի սալարկում և այլն։