armradio. 25 սուբվենցիոն ծրագիր Սյունիքում․ մարզպետը խոստանում է դրանց իրագործումը «խոշորացույցի» տակ պահել
Սյունիքի մարզում այս պահին ընթացքի մեջ է սուբվենցիոն 25 ծրագիր։ Միայն 2025թ-ի համար հաստատված 11 ծրագրի ընդհանուր արժեքը 4,7 մլրդ դրամ է, որից պետական մասնաբաժինը 2.5 միլիարդ դրամ է։ Օրինակ, Գորիսում ծայրամասային թաղամասերի փողոցներն են բարեկարգվում, որտեղ վերջին 30 տարում անգամ մասնակի նորոգում չի արվել։
Քաղաքի բնակիչ Մայիս Համբարձումյան․ «Մեր թաղամասը շատ քարքարոտ, վատ, միշտ սելավներ են լինում, սելավը գալիս քշում, փոս էր անում, նույնիսկ մարդ է քշել էստեղից, մահացել է»։
«Ես 44 տարեկան տղա եմ, հլա սենց բան տեսած չեմ, որ փողոցները սարքեն»։
Գորիս քաղաքի 4 փողոցների նորոգման ու բարեկարգման արժեքը 1մլրդ 200 մլն դրամ է։ Ծրագիրը կյանքի է կոչվում պետություն-համայնք գործակցության արդյունքում։ Գորիսը պիտի դարձնենք զբոսաշրջության կենտրոն, որ հյուրերը զգան Կյորեսի էներգիան՝ ասում է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը:
Նյութն ամբողջությամբ՝ hy.armradio.am