Անհուսալի վարկառուների աջակցության ծրագիր. նոր տեսանյութ ԱՍՀՆ կողմից
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում և ՀՀ պաշտպանության նախարարությունում նոր ծառայության անցնող անձինք և գործող ծառայողները ևս կարող են դիմել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից: Այս մասին հիշեցնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից և տեսանյութում բացատրում, թե ինչպես կարելի է ընդգրկվել ծրագրում և ինչ պայմանների պետք է համապատասխանել դրա համար:
Հիշեցնենք, որ համաձայն Նախարարության կայքում հրապարակման, դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։
Ծրագրից օգտվելու քայլերի հաջորդականությունը՝ ստորև․
ՔԱՅԼ 1։ Մուտք գործել https://e-social.am/services հարթակ,
ՔԱՅԼ 2։ Սեղմել «Կյանքի դժվարին իրավիճակ» պատուհանի վրա, այնուհետև ընտրել «Անհուսալի վարկերի միջոցառում» դաշտը,
ՔԱՅԼ 3։ Դիմողի տվյալների նույնականացման համար համակարգը կառաջարկի ընտրել «Բջջային նույնականացման քարտ» (mID) կամ «Նույնականացման քարտ» տարբերակներից որևէ մեկը,
ՔԱՅԼ 4։ «Բջջային նույնականացման քարտ» (mID) տարբերակն ընտրելու դեպքում անհրաժեշտ է մուտքագրել հեռախոսահամարը և սեղմելով «Մուտք» դաշտի վրա ստանալ ստորագրման PIN գաղտնաբառը։ «Նույնականացման քարտ» տարբերակի դեպքում՝ անհրաժեշտ է նույնականացման քարտը տեղադրել ընթերցող սարքի մեջ, սեղմել «Մուտք» դաշտը, հավաքել մուտքի PIN գաղտնաբառը և մուտքագրել պահանջվող տեղեկատվությունը։