ԵԱՏՄ տարածքում երթևեկող մեքենաների համար սահմանվում է թույլատրելի զանգված

ԵԱՏՄ տարածքում երթևեկող մեքենաների համար սահմանվում է թույլատրելի զանգված
Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տրանսպորտային միջանցքներում ներառված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող տրանսպորտային միջոցների թույլատրելի զանգվածների, սռնիների բեռնվածքի և եզրաչափերի մասին» համաձայնագրի վավերացմանը։
ՀՀ-ն նպատակահարմար է համարում ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտում գործող կարգավորումների ներդաշնակեցմանը ԵԱՏՄ անդամ-պետությունների միջև, որը պետք է իրականացվի միջազգային համաձայնագրերի հիման վրա։
Ըստ հիմնավորման՝ չափորոշիչները անդամ-պետություններում գործող նորմերին համապատասխանեցնելը դյուրացնում է բեռնափոխադրումների իրականացման գործընթացը իրավական կարգավորումների առումով։