«Աթենք» ընկերությունը նոր գործարան է կառուցում. նրան արտոնություն տրվեց

«Աթենք» ընկերությունը նոր գործարան է կառուցում. նրան արտոնություն տրվեց

Կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԱԹԵՆՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։

«ԱԹԵՆՔ» ՍՊԸ–ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել մսամթերքի արտադրության պահանջները բավարարելու համար։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 10 մլրդ դրամի ներդրում հումքի, սարքավորումների ձեռքբերման և նոր գործարանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար։

Ներկայում առկա է 1433 աշխատատեղ՝ 387 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2026 թվականը ընկած ժամանակահատվածում աշխատատեղերի թիվը հասցնել՝ մինչև 1500-ի 410,000 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․9 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2․3 մլրդ դրամ։