ԱԶԲ 3 մլն դոլարի դրամաշնորհով կվերակառուցվի Ոսկեհատի միջնակարգ դպրոցը

ԱԶԲ 3 մլն դոլարի դրամաշնորհով կվերակառուցվի Ոսկեհատի միջնակարգ դպրոցը

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին։

Հիմնավորման համաձայն, Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր» 3 մլն ԱՄՆ դոլարի չափով (ևս 3 մլն. ԱՄՆ դոլարի չափով ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ) դրամաշնորհային համաձայնագրի կատարման արդյունքում կապահովվի Արմավիրի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցի վերակառուցումը,  դպրոցի շենքի պահպանման ուղեցույցի մշակումը և դպրոցների 56 վարչական աշխատակազմերի վերապատրաստումը այդ ձեռնարկի կիրառության թեմայով, ուսումնական այցը Ճապոնիա՝ սեյսմիկ աղետի կառավարման, ճարտարագիտության և  կայուն քաղաքաշինության վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու համար, սեյսմիկ ռիսկերի և արձագանքման վերաբերյալ իրազեկման ծրագրերի մշակումը և իրականացումը 10-19 տարեկան 200 000 աշակերտների համար։