Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն

«Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում ընթացող վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր այցելել է հաստատություն։

Նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, հետևել այս պահին իրականացվող վերանորոգման աշխատանքներին։ Հաստատության աշխատակիցների հետ զրույցում քննարկվել են կենտրոնի բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, ինչպես նաև ընթացիկ ծրագրերին ու առաջիկա անելիքներին առնչվող մի շարք հարցեր։ Նախարար Մկրտչյանը զրուցել է նաև շահառուների հետ, հետաքրքրվել նրանց առօրյայով։

«Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում մեկնարկել են հիմնանորոգման աշխատանքներ, որոնց ավարտից հետո շահառուները կբնակվեն բոլորովին նոր ենթակառուցվածքներ ունեցող, վերակառուցված խնամքի հաստատությունում։

Այս պահին «Ձորակ»-ում խնամք է ստանում հոգեկան և մտավոր առողջության խնդիրներ ունեցող 175 անձ։