Ո՞վ կլինի ՀԷՑ–ի նոր կառավարիչը, իշխանությունը թեկնածու ունի. Armlur.am

Ո՞վ կլինի ՀԷՑ–ի նոր կառավարիչը, իշխանությունը թեկնածու ունի. Armlur.am
Իշխանությունները մտադիր են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարչի պաշտոնում նշանակել ՊՎԾ ղեկավար, Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Մելիքյանին։ Այս մասին գրում է Armlur.am-ը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրներին։
«Փաշինյանն ասել է, որ պետք է շատ վստահելի մարդ նշանակել այդ պաշտոնում, որը կկարողանա «կոնտրոլ» անել ՀԷՑ-ի մոտ 6800 աշխատակցի»,- գրում է լրատվամիջոցը։ ԶԼՄ-ի տեղեկություններով՝ քննարկվել են նաև մեկ այլ թիմակցի թեկնածություն, որը ժամանակին ՀԷՑ-ում է աշխատել ու քաջատեղյակ է, թե ինչ իրավիճակ է այնտեղ, բայց այդ հարցում դեռևս վերջնական որոշում չի կայացվել:
Armlur-ը փորձել է նաև մեկնաբանություն ստանալ ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանից, սակայն նա ասել է, որ որևէ մեկնաբանություն չունի: Նշենք, որ հուլիսի 8-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող օրենքը։
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովն հուլիսի 3–ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (այլ կերպ ասած՝ ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։