Այց Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոցի շինհրապարակ

Լոռու մարզպետի պաշտոնակատար Հովհաննես Ավետիսյանի՝ Ալավերդի համայնք այցի հաջորդ կանգառը եղել է Ալավերդու թիվ 2 հիմնական դպրոցի շինհրապարակում:
Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ Լոռու մարզպետի պաշտոնակատարը հետևել է շինաշխատանքներին:
Ծրագիրն իրականացվում է ՀՏԶՀ-ի միջոցով` «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով»։ Ներդրումներն իրականացվում են ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից:
Աշխատանքները գտնվում են ընթացիկ փուլում:
Այցելություն է կատարվել նաև սուբվենցիոն ծրագրով (ՄԱԶԾ, Շվեդական զարգացման գործակալություն, կառավարություն, համայնք) հիմնանորոգվող թիվ 6 մանկապարտեզ։ Ծրագրի արժեքը 334.4 մլն. դրամ է: Աշխատանքներն ավարտական փուլում են:
Այս տարի համայնքում մեկնարկել է նաև սուբվենցիոն ծրագրով իրականացվող «Ալավերդի համայնքի ԲԲՇ-ների տանիքների վերանորոգում և շենքերի մասնակի ջերմամեկուսացում» ծրագիրը (արժեքը՝ 356.3 մլն. դրամ):
Հ. Ավետսիայնը շրջայցի ընթացքում համայնքի ղեկավարի և շինարարությունների պատասխանատուների հետ քննարկել է աշխատանքների ընթացքի հետ կապված մի շարք խնդիրներ:
Նա խստորեն հորդորել է հետևել աշխատանքների որակին՝ ընդգծելով, որ անորակ աշխատանքները չեն ընդունվելու և չեն ֆինանսավորվելու:
Շրջայցի ավարտին Հ. Ավետիսյանը խորհրդակցություն է անցկացրել Ալավերդու համայնքապետարանում:
Քննարկվել են աղետի գոտու վերականգնման ուղղությամբ ընթացող աշխատանքների հետ կապված հարցեր, տրվել են հանձնարարականներ: